Պարզվել է հունիսի 25-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղի մի բնակչուհու տնից  250.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողի անձը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին մեղայականով բաժին է ներկայացել 35-ամյա Վարազդատ Զ.-ն եւ խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:

Իրավապահները չեն հաղորդում, թե արդյոք, նա իր հետ բերե՞լ էր գողացած 250 հազար դրամը:

Կատարվում է քննություն: