Թրեւիս Քալանիքի փոխարեն Uber տաքի ծառայության նոր գլխավոր տնօրեն կդառնա Expedia զբոսաշրջային ծառայությունների առցանց ամրագրման խոշոր ընկերության ղեկավար Դարա Խոսրովաշհին, գրում է New York Times-ը։

Նրա տվյալներով՝ Խոսրովաշհիին ընտրել են ընկերության ղեկավարության նիստի արդյունքում, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին։

Թեկնածուներից Ջեֆրի Իմլեթը՝ General Electrics ընկերության նախկին ղեկավարը, բավականաչափ աջակցություն չի ստացել, պարտվել է նաեւ Մարգարեթ Ութմանը՝ Hewlett Packard Enterprise-ից։ Պարբերականը գրում է, որ ղեկավարությունը չի հաջողվել համաձայնեցնել նրա՝ պաշտոնը ստանձնելու պայմանները։