Հարավկորեական Samsung ընկերության ղեկավար Լի Չժե Յոնը երկուշաբթի բողոքարկել է դատավաճիռը, համաձայն որի՝ կոռուպցիոն սկանդալին մասնակցության մեղադրանքով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նշված սկանդալի հետ կապված պաշտոնանկ արվեց Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն։
Լի Չժե Յոնի անունից դիմումը Սեուլի շրջանային դատարան է ներկայացրել փաստաբան Կիմ Չժոն Հունը։
Լի Չժե Յոնի դատավաճիռը սահմանվել է ուրբաթ, օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրել են 6․38 մլն դոլար կաշառք տալու մեջ։
Գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում։


























