«Խելացի» ապարանջանը կոչված է էլեկտրականության միջոցով օգտատիրոջը ստիպել հրաժարվել վատ սովորույթներից, հաղորդում է Mashable-ն։

Ապարանջանը ստացել է Pavlok Electro Wristband անվանումը (ի պատիվ պայմանական ռեֆլեքսներն ուսումնասիրող գիտնական Իվան Պավլովի)։ Այն մշակողներն օգտատիրոջն առաջարկում են ամեն անգամ սեղմել կայծակով կոճակը, երբ շարունակում են վատ սովորույթները։ Դրան կհետեւի հոսանքի թույլ հարվածը։ 

Նրանց համար, որոնք չեն ցանկանում իրենք իրենց ցավ պատճառել հոսանքի միջոցով, գոյություն ունի վիբրացիայի կամ ձայնային ազդանշանի ռեժիմը։