Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին այսօր` դեկտեմբերի 6-ին Մոսկվայում անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին միջգերատեսչական համաձայնագիր են ստորագրել:

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նման համաձայնագրի ստորագրումը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում հայ-ռուսական համագործակցության միջազգային իրավական բազայի ստեղծմանը:

Բացի այդ, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Տյուրկինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների միգրացիոն ծառայությունները տվյալների միասնական բազա կստեղծեն, որի համար արդեն հայեցակարգ կա, այնպես որ հնարավոր է արդեն անցնել պրակտիկ աշխատանքի:

«Մի քանի տարում այդ ռեսուրսն ամբողջությամբ պատրաստ կլինի»,-ընդգծել է նա: