iOS 11 օպերացիոն համակարգի նոր տարբերակը կդադարի աջակցել 32-բիտանի հավելվածները, ինչը կբերի նրան, որ կդադարեն գործել iPhone-ի եւ iPad-ի ավելի քան 180 հազար հավելվածներ, հայտնում է Business Insider-ը:

Տեղեկությունները, որ համակարգն այլեւս չի աջակցի 32-բիտանի հավելվածներին, Apple-ի օգտատերերի կողմից սկսել են տարածվել դեռեւս ընթացիկ տարվա հունվարին: Դրանցից որոշներն արդեն App Store-ից անհետացել են:

Այսպիսի հնացած հավելվածները կազմում են Apple-ի սարքերի համար նախատեսված բոլոր հավելվածների մոտ 8 տոկոսը: Ավելի վաղ Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը քանիցս հայտարարել է, որ 32-բիտանի ծրագրերը համակարգն «արգելակում» եւ վատ են անդրադառնում ինքնավար աշխատանքի ժամանակի վրա: Նոր iOS-ը նախատեսված է ներկայացնել սեպտեմբերին: