Ճապոնիայում Google ընկերության փոքրիկ սխալը հանգեցրել է երկրի տարածքի շուրջ կեսում ինտերնետի անջատման, հաղորդում է The Next Web-ը:

Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 25-ին ընկերության աշխատակիցները սխալ տվյալներ են ներբեռնել դինամիկ երթուղայնացման արձանագրությունում, ինչի հետեւանքով պրովայդերները չեն կարողացել միանալ համացանցին կամ կապի շատ ցածր արագություն են ունեցել:

Ըստ Lenta-ի՝ Google-ոսւմ ընդունել են խափանման համար պատասխանատվությունն ու հայտարարել, որ բողոք ստանալուց ութ րոպե անց շտկել են սխալը: Խափանումը լուրջ արտակարգ իրավիճակների չի հանգեցրել: