Ուֆոլոգները Մարսի մակերեւույթին հնագույն քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որն արտերկրային կյանքի գոյության ոչ հրապարակային ապացույց է:
Curiosity մարսագնացը համապատասխան լուսանկարները համեմատաբար վերջերս է կատարել: Դրանց վրա կարելի է տեսնել ապառաժե կառույցներ, իբրեւ թե պարիսպներ եւ տներ, մեծ շենքերի ավերակներ: Փորձագետները չեն բացառում, որ այնտեղ կարող էին բնակվել այլմոլորակայինները, եւ այս բնակավայրը կարող է արտերկրային կյանքի գոյության ապացույց լինել, փոխանցում է «Հրատապ նորությունները»:




























