Նիդեռլանդներից արտաքսված հայուհու երեխաներին գտել են, նրանք անվտանգ վայրում են: Այս մասին հաղորդում է Dutch News-ը՝ վկայակոչելով հոլանդական լրատվամիջոցները:
Օգոստոսին Արմինե Համբարձումյանին Հայաստան էին արտաքսել, իսկ նրա երկու երեխաները թաքնվել էին Նիդեռլանդներում:
11-ամյա Լիլին եւ 12-ամյա Հովիկը փախստականների հարցերով զբաղվող «Nidos» հիմնադրամի հսկողության ներքո են: Կազմակերպությունում նշել են, որ երեխաների հետ ամեն ինչ կարգին է: Արդարադատոության նախարարությունում էլ հայտարարել են, որ երեխաներին ավտոմատ կերպով չեն արտաքսի, բայց նրանց շահերից է բխում մոր հետ վերամիավորվելը: «Եթե Nidos-ում համաձայնեն, կսկսենք գործընթացը»,- հայտարարել է նախարարության մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ երեխաները Ռուսաստանում են ծնվել, երբեք չեն եղել Հայաստանում եւ չեն խոսում հայերեն:



























