Իրանը որեւէ մեկին թույլ չի տա ստուգումներ անցկացնել իր ռազմական օբյեկտներում: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոուբախտը, գրում է Tasnim-ը:

«Ռազմական օբյեկտները գաղտնի են, եւ ոչ ոք չի կարող դրանց հասանելիություն ստանալ»,- նշել է Նոուբախտը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պնդում է Իրանի ռազմական օբյեկտներում ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության հարցում, որպեսզի հնարավոր լինի պարզել, արդյո՞ք Թեհրանը հետեւում է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին: