Uber ընկերությունն իր հավելվածի նորացված տարբերակը կթողարկի, որով տաքսի ծառայության հաճախորդների գտնվելու վայրին չի հետեւի ուղեւորության ավարտից հետո հինգ րոպեի ընթացքում:

Թարմացումը թույլ կտա գտնվելու վայրի մասին տվյալներ կիսել միայն հավելվածի օգտագործման ժամանակ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Ջո Սալիվանին:

Ըստ ՌԲԿ-ի, առաջինը՝ արդեն հաջորդ շաբաթ, հավելվածի թարմացված տարբերակից կկարողանան օգտվել iPhone-ի օգտատերերը: Սալիվանի խոսքով՝ ընկերությունը մտադիր է թարմացնել նաեւ Android-ի համար նախատեսված տարբերակը, բայց դրա թողարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն: