Մեկ մարդ է զոհվել, 2 մարդ վնասվածքներ են ստացել Թեհրանի հարավում ավտոբուսի կանգառում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով, հայտնում է Irna գործակալությունը:
Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Հասան Աբասը հայտնել է, որ երեքշաբթի, 16.30-ին դանակով զինված անհայտ անձը հարձակում է կատարել Թեհրանի հարավում ավտոբուսի կանգառում: Մեկ մարդ զոհվել է, 2 մարդ վնասվածքներ են ստացել:
Երկու տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց վիճակը բավարար է գնահատվում:
Հարձակվողը ձերբակալվել է եւ ոստիկանական տեղամաս տարվել: Հարձակման պատճառը դեռեւս չի պարզվել:




























