Իրանում թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանությունը 100 աղավնիներ է առգրավել, որոնց օգտագործում էին թմրանյութերի մաքսանենգության համար, հաղորդում է Irna-ն:

Իրավապահները մի շարք շրջայցեր են կատարել Քերմանշահ նահանգում, որոնց ընթացքում փոստային աղավնիներ են հայտնաբերել եւ առգրավել, որոնց վարժեցրել էին թմրանյութեր փոխադրել:

Թմրանյութերի վաճառքով զբաղվողները թմրանյութերը տուփերի մեջ էին դնում եւ ամրացնում թռչունների ոտքերին, իսկ վերջինները դրանք Քերմանշահում այլ վայր էին փոխադրում: