Ծրագրավորող Զաք Տուտտի ստեղծած նեյրոցանցը գրել է «Սառույցի եւ կրակի երգը» սագայի 6-րդ մասը՝ դրա հեղինակ ամերիկացի գրող Ջորջ Մարտինի փոխարեն, հայտնում է Motherboard պորտալը:
Համակարգչի գրած սագայի 6-րդ գրքում ընդամենը 5 գլուխ կա, որոնք հրապարակվել են GitHub պորտալում: Նշվում է, որ էլեկտրոնային գրականագետը հազիվ թե Մարտինին փոխարինի. գիրքը լի է անիմաստ բառակապակցություններով եւ սյուժետային տարօրինակ կրկնողություններով, չնայած ընդօրինակում է հեղինակային օրիգինալ ոճը:
Հարկ է ասել, որ նույնիսկ ինքը Մարտինը չի մտահղացել այդքան անսպասելի փոփոխություններ. նեյրոցանցը գրել է, որ Ջեյմ Լանիսթերը կսպանի իր քրոջն ու սիրեցյալին՝ Սերսեյին, Ջոն Սնոուն վիշապին կհեծնի, իսկ Ջեյներիս Թարգարիենի խորհրդական Վարիսը կթունավորի իր թագուհուն:




























