Իրանը ծրագրում է սեփական ծանր կործանիչներն արտադրել: RG-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:

«Գերատեսչության ծրագրերից է ծանր մարտական օդանավերի ստեղծումը: Արդեն նման հայրենական կործանիչների արտադրության նախապատրաստական աշխատանքներ են տարվել, սկզբնական հետազոտություններն ավարտված են»,- Խաթամիի խոսքերն է մեջբերում Tasnim-ը:

Պաշտպանության նախարարը նաեւ հանդես է եկել իրանական ռազմավարական ավիացիայի զարգացման օգտին եւ նշել իրանական հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մշակման հաջողությունների մասին: