YouTube տեսահոսթինգը աշխատանքում փոփոխություններ է կատարում՝ փոխելով դիզայնը եւ ավելացնելով նոր գործառույթներ, նշված է կազմակերպության կայքում:

Նշվում է, որ փոփոխությունները նկատելի կլինեն բոլոր սմարթֆոնների ե՛ւ հիմնական տարբերակում, ե՛ւ հավելվածներում: Կայքը նոր  լոգոտիպ կունենա, որը կհրաժարվի «Tube» բառը կարմիրով առանձնացնելուց:

YouTube-ի դեսքթոփային տարբերակի գունային սխեմայում սպիտակն ավելի շատ է դարձել, իսկ կարմիրը գրեթե անհետացել է:

Բջջային տարբերակում նաեւ կլինի «գիշերային ռեժիմ» (նույն թեման, սակայն մուգ տոներով) տեսանյութի վերարտադրման արագության ընտրության հնարավորություն, փոխանցում է Gazeta-ն: