Չինական Հուբեյ նահանգի Սյաոգան քաղաքում հարեւանը փրկել է 3 տարեկան աղջկան, որը պատուհանից ընկնելուց է փրկվել: Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում է պատուհանագոգից կախված երեխան: Այս մասին հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:

Չեն Ֆենյունը քնած է եղել տանը, նրան արթնացրել է հարեւանի փոքրիկի բղավոցը: Վտանգելով կյանքը՝ տղամարդը դուրս է եկել պատուհանից եւ երեխային օգնել բնակարան մտնել:

Հրշեջները դեպքի վայր են ժամանել 20 րոպե անց միայն: Նրանք չինացուն օգնել են ավարտին հասցնել փրկարարական գործողությունը: Ավելի ուշ երեխայի մայրը խոստովանել է, որ տանը մենակ էր թողել փոքրիկին ու խանութ գնացել: