Wikileaks սկանդալային կայքի տվյալներով, 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի օրերին Թուրքիան պատրաստ է եղել իր զորքերը ՆԱՏՕ-ի կարգավիճակի ներքո մտցնել Վրաստանի տարածք, եթե Ռուսաստանը ներխուժեր Աջարիա:

2008թ. օգոստոսի 14-ով թվագրված փաստաթղթում ասված է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ խորհրդարանի պատգամավորները մեկնել են Մոսկվա եւ հանդիպել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ըստ փաստաթղթի՝ թուրքական պատվիրակությունը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ իրականացնի Թուրքիայի տարածքից 100 կմ հեռավորության վրա, թուրքական կողմը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրավունք կունենար իր ստորաբաժանումները մտցնել ռազմական գորոծղությունների մեջ եւ պաշտպանել հարեւան երկրին:

Նշվում է, որ Թուրքիան Վրաստան կմտներ նաեւ այն դեպքում, եթե ռազմական գործողություններն անմիջապես վերաբերեին Աջարիային: