ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 478.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 618.27 դրամ (նվազել է 2.44 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.63 դրամ (նվազել է 4.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.16 դրամ (աճել է 0.02 դրամով):

Նշենք, որ նախորդ երկու օրերի ընթացքում եվրոն թանկացել էր ավելի քան 10 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 270.7 դրամ, ոսկի՝ 20,281.62 դրամ, պլատին՝ 15,395.97 դրամ։

Օգոստոսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: