Փորձագետները հայտնել են ներկայումս ամենալավ բնութագրեր ունեցող դիսփլեյով սմարթֆոնի մասին, փոխանցում է RG-ն: 

DisplayMate պորտալը, որը հայտնի է իր հետազոտություններով եւ թեստավորմամբ, տվյալներ է հրապարակել, որոնք հաստատում են, որ առավել բարձր արդյունք է ստացել  Samsung Galaxy Note 8-ի 6,3-դյույմանոց էկրանը՝ ներկառուցված Home եւ Navigations կոճակներով:

Samsung-ի նոր ֆլագմանը OLED դիսփլեյ ունի՝ կորացված եզրերով, առանց կողմնային շրջանակների: Այն իր բնութագրերով գերազանցում է նախորդ հաղթողին՝ Galaxy S8-ին: Galaxy Note 8-ի էկրանը 22 տոկոսով ավելի պայծառ է եւ 22 տոկոսով իր նախորդից մեծ է, ունի բարելավված արտադրողականություն եւ տեսածիրի անկյուն, ինչպես նաեւ վատ լուսավորության պամաններոմ ավելի մեծ ընթեռնելիություն:

Հաղթած դիսփլեյի թույլատրելիությունը 2960x1440 պիկսել է, կողմերի հարաբերակցությունը՝ 18,5-ը 9-ի վրա (մինչդեռ ժամանակակից սմարթֆոնների մեծ մասի այս ցուցանիշը 16-ը 9-ի վրա է): Էկրանն ունի DCI-P3 Color Gamut գունային գամա, որն օգտագործվում է նաեւ 4K ֆորմատի հեռուստացույցներում: Համապատասխան արտոնագիրը արտադրողներին թույլ է տալիս Galaxy Note 8-ն օգտագործել պրեմիում դասի 4K UHD հեռուստացույցների համար կիրառվող տեխնոլոգիաներ:

Դիսփլեյի բարձրակետային պայծառությունը սմարթֆոնների համար ռեկորդային է՝ ավելի քան 1200 նիտ: