Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը Հարլեմ Դեզիրն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել օտարերկրյա լրագրողների ձերբակալություններից եւ արտաքսումից: RG-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ուկրաինային կոչ եմ անում չձերբակալել եւ չարտաքսել ԵԱՀԿ անդամ մյուս պետությունների լրագրողներին»,- գրել է Դեզիրը:

Այսօր տեղեկություն տարածվեց Կիեւում ռուսական Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովայի առեւանգման մասին: Հետագայում պարզվեց, որ նրան ձերբակալել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը: Նրան Ռուսաստան են արտաքսելու: Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին:

Կուրբատովայի վերջին ռեպորտաժները վերաբերել են Ուկրաինայում տիրող իրավիճակին: Հատկանշական է, որ նախօրեին նա լրագրողների հետապնդումների մասին նյութ է պատրաստել: