ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերն անհամբերությամբ է սպասում ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ աշխատանքի մեկնարկին՝ ղարաբաղյան հակամարտության կողմերի կառուցողական աշխատանքին նպաստելու համար: Այս մասին ԱՊԱ-ին ասել է Շեֆերը:

«Ուզում եմ, որպեսզի նախագահներն առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման համաձայնություն տան, կենտրոնանան բանակցությունների ուղղությամբ՝ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Հասկանում եմ, որ շատ դժվար հարցեր կան, որոնք անհրաժեշտ է քննարկել: Բայց ես հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է: Որպեսզի դա տեղի ունենա, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն առաջին հերթին քաղաքական կամք դրսեւորեն, որը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը շատ երկար է ձգվում»,- ասել է համանախագահը: