Google-ի ձայնային օգնական Assistant-ը կինտեգրվի հայտնի արտադրողների կենցաղային տեխնիկային, փոխանցում է Life-ը: 

Մշակողներն իրենց պաշտոնական բլոգում հայտնում են, որ ընկերության առաջին գործընկերը կլինի LG-ն: Դրանից բացի, Google-ը բանակցություններ է վարում այլ արտադրողների հետ, սակայն առայժմ մանրամասները չեն հրապարակվում:

«Արդեն այս տարի այնպիսի ընկերությունները, ինչպիսին LG-ն է, ձեզ հնարավորություն կտան լվացքի մեքենաները, չորացնող սարքերը, փոշեկուլները եւ այլ տեխնիկան կառավարել ձայնային օգնականով՝ խելացի  կաթսայի, Android սմարթֆոնի կամ iPhone-ի միջոցով: Հարկավոր է մաքրե՞լ: Բավական է պարզապես ասել. «Լավ, Google, սկսիր փոշեկուլով մաքրել»: Ցանկանում եք իմանալ՝ լվացվե՞լ է ձեր սիրելի ջինսը: Հարցրեք. «Լավ, Google, իմ հագուստը մաքո՞ւր է»,- պարզաբանել է Google Assistant-ը մշակողների խմբի ղեկավար Էբի Թանեյան:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հիմա Google-ի հետ են համագործակցում TP-Link-ը, Wemo-ն, Netatmo-ն եւ Honeywell-ը: