Instagram-ի հայտնի օգտատերերի անձնական տվյալները սպառնալիքի տակ են։ Variety-ն գրում է, որ մեկ կամ մի քանի հաքերների հասանելի են դարձել նրանց օգտահաշիվները, երբ ռեսուրսում խնդիր է հայտնաբերվել։
Մասնավորապես, Instagram ընկերության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ որոշ անձինք՝ մեկը կամ մի քանիսը, «ապօրինի հասանելիություն են ստացել հայտնի օգտատերերի տվյալների նկատմամբ»։ Խոսքն էլեկտրոնային փոստի հասցեների եւ հեռախոսահամարների մասին է։
Նրանք խոցելի են դարձել ռեսուրսի ծրագրային ինտերֆեյսում սխալի պատճառով։ Սակայն հաքերներին հասանելի չեն օգտատերերի գաղտնաբառերն ու անձնական այլ տվյալներ: Մամուլի ծառայությունում վստահեցրել են, որ խնդիրը վերացված է։




























