Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 31-ին, ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Անտոնիա Արսլանի այցելությունն Արցախ՝ բարձր գնահատելով նրա գիտական ու հայրենանվեր գործունեությունը եւ հավելելով, որ նա մեծ սեր ու հարգանք է վայելում Արցախում:




























