Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտին ավելի սերտ համագործակցություն կծավալի իրանական կողմի հետ։ Այս մասին օգոստոսի 31-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նա հիշեցրեց, որ վերջերս իր հրավերով Հայաստան է այցելել Իրանի նախագահի գլխավոր խորհրդական Աքբար Թորքանը, որը նաեւ երկրի բոլոր ազատ տնտեսական գոտիների խորհրդի նախագահն է։
«Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծում։ Մեղրիի եւ իրանական գոտիների միջեւ ավելի սերտ համագործակցություն կծավալվի»,- հայտարարեց նա։




























