OurMine խմբի հաքերները կոտրել են WikiLeaks-ի պաշտոնական կայքը եւ գլխավոր էջում հաղորդագրություն հրապարակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Verge-ը:

«Ողջույն, սա OurMine-ն է (անվտանգության ապահովման հարցերով զբաղցժվող խումբ), մի մտահոգվեք, մենք պարզապես ստուգում ենք ձեր... լա-լա-լա: Սպասեք, սա ստուգում չէ: WikiLeaks, հիշո՞ւմ եք, թե ինչպես ձեզ կոտրելու մարտահրավեր նետեցիք մեզ»,- գրել են հաքերները՝ նաեւ իրենք կայքի եւ էլեկտրոնային փոստի հասցեն հրապարակելով:

Հաքերները նաեւ առաջարկել են Twitter-ի միկրոբլոգում #WikiLeaksHack հեշթեգը գործարկել: