«Այլընտրանք Գերմանիայի համար» արմատական կուսակցության երկու պատգամավորների դեմ քրեական գործ է հարուցվել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Այս մասին Schweriner Volkszeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Բեռլինում Ադրբեջանի դեսպան Վուգար Հաֆարովը, հաղորդում է haqqin.az-ը։
Նրա խոսքով՝ ներկա պահին դեսպանատունը ստուգում է գերմանացի եվրոպատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին տեղեկությունը, որոնք նաեւ Թյուրինգիա դաշնային հողի խորհրդարանի պատգամավորներ են։ Նրանք ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»։ Նրանց մուտքն Ադրբեջան արգելվում է։
Խոսքը Եվրախորհրդարանի պատգամավորներ Հոլգեր Արփի եւ Էնրիկե Կոմինգեի մասին է, որոնք որպես դիտորդներ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին։




























