Նոր Զելանդիայից մեղվաբույծը ծանոթից շահել է 1000 նորզելանդական դոլարի (մոտ ԱՄՆ 700 դոլար) գրազը՝ իջեցրած վարտիքով 30 վայրկյան նստելով փեթակի վրա, հայտնում է Metro-ն:

Օգոստոսի 14-ին Մատամատա քաղաքի մոտ գտնվող ֆերմայում 27-ամյա Ջեյմի Գրեյնջերը համարձակվել է պատասխանել ընկերոջ Աուրել Բրագուտիի մարտահրավերին: Նրանից առաջ դա փորձել է անել նրանց ծանոթներից եւս մեկը, սակայն չի կարողացել երկար նստել փեթակի վրա՝ միջատների խայթոցներին դիմանալով ընդամենը 19 վայրկյան:

Աուրել Բրագուտիի խոսքով՝ իր ընկերախմբում մեղվաբույծ ընկերները հաճախ են միմյանց վրա կատակով ծիծաղում եւ գրազ գալիս: