Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ նոր iPhone 8-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Այս մասին նշված է ընկերության միջոցառման հրավերքի մեջ, հայտնում է The Verge-ը:
«Կհանդիպենք մեզ մոտ»,- նշված է Apple-ի կարճ հաղորդման մեջ:
Սպասվում է, որ բացի սմարթֆոնի նոր մոդելից, ընկերոթյունը կներկայացնի թարմացված iPhone 7-ը եւ 7+-ը, որոնք անլար լիցքավորման հնարավորություն ունեն: Հնարավոր է, որ Apple-ը ներկայացնի նոր Apple Watch-ը:




























