Ճապոնիայում iPhone-ը հարմարեցրել են սափրվելու համար: Oane-ը հայտնում է, որ iPhone-ի համար նախատեսված աքսեսուարների թվում պատահում են նաեւ բավականին համարձակ լուծումներ:

Sanko Co. Ltd.-ի մշակողները զարմանալի միջոց են մտածել, թե ինչպես կարելի է սափրվել  Lightning կողանցքի համար նախատեսված սայրով:

Thanko գրպանի սայրը հագեցած է Lightning միացուցիչով, որն ամրացվում է iPhone-ի համապատասխան կողանցքին: Ինժեներները շարժական սարքի վրա են տեղադրել դանակի միայն մեկ բլոկ, ուստի կոշտ մազածածկույթով տղամարդիկ ավելի լավ է այս տեսակի գաջեթը չօգտագործեն: Օրիգինալ նորույթը 9 դոլար արժե: