Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ընդունել է կանադացի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր: