Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +26+30,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +26+30,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+34,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +26+30,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+30,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +29+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +26+30,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +34+36,

Արարատում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+37,

Արմավիրում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +26+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+37,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +27+30,

Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +29+31: