Իրանում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան, հարավային Ֆարս նահանգում:

Պատահարի հետեւանքով 12 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել, հաղորդում է Tasnim-ը: Այլ տվյալներով էլ՝ 10 աղջիկ է զոհվել, 35 վիրավոր կա:

Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: