Instagram ֆոտոծառայության թիմը հայտնել է Stories (պատմություններ) հնարավոր թողարկման մասին՝ instagram.com-ում, բրաուզերի միջոցով։ Հնարավորությունը հասանելի կլինի կայքի ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային տարբերակներով, փոխանցում է Ferra-ն։
Այն աստիճանաբար կներդրվի, իսկ բոլոր օգտատերերի համար հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաեւ Պատմության գրառումների հրապարակման հնարավորությունների ներդնումը բջջային կայքի միջոցով։
Պատմությունը նայելու համար պետք է բացել instagram.com-ը, ստուգել ժապավենի վերեւի հատվածը՝ ինչպես բջջային հավելվածում, իսկ հետո կարելի է օգտագործել սլաքների կոճակները՝ տեսագրությունները թերթելու համար։




























