Ընկերությունը նախ ներկայացրել է Moto X4 սմարթֆոնը: Այս սարքն ունի 5,2-դյույմանոց IPS դիսփլեյ՝ Full HD թույլատրելիությամբ եւ աշխատում է 8-միջուկանի Qualcomm Snapdragon 630 պրոցեսորի բազայով: Սարքը նաեւ հագեցած է կրկնակի խցիկով, որը կազմված է 12 եւ 8 Մպիկս մոդուլներով եւ 16 մեգապիկսել ճակատային սենսորով, փոխանցում է Life-ը: 

Կուտակիչի տարողությունը 3000 մԱժ է, ունի արագ լիցքավորման հնարավորություն ըստ Turbocharging տեխնոլոգիայի: Դրանից բացի, սարքն ունի մատնահետքերի սքաներ եւ ըստ IP68 ստանդարտի ջրից ու փոշուց պաշտպանություն:

Moto X4-ի վաճառքը կսկսվի սեպտեմբերին, սարքի մեկնարկային արժեքն է մոտ 470 դոլար:

Եվս մեկ նորույթ է վիտուալ իրականության Lenovo Explorer սաղավարտը՝ Windows Mixed Reality հարթակի բազայով: Սարքն ունի 2 դիսփլեյ՝ 1440x1440 պիկսել թույլատրելիությամբ, ինչպես նաեւ զույգ խցիկներ շարժումներին հետեւելու համար:

Ցանկության դեպքում օգտատերը կարող է օգտագործել անլար կոնտրոլեր՝ վիրտուալ տարածքում տեղի ունեցողը կառավարելու համար: Lenovo Explorer-ի վաճառքը մեկնարկում է 2017 թվականի հոկտեմբերին: Սարքն արժե 350 դոլար, իսկ կոնտրոլերով լրակազմը՝ 450 դոլար: