Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում քայլերի են մասնակցել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության եւ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

Երեկոյան նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետեւ Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին: