Panasonic ընկերությունը ցուցադրել է իր նոր մշակումը ՝թափանցիկ OLED-հեռուստացույց, հայտնում է Ferra-ն։

Ընկերությունը ցուցադրել է 4K Ultra HD թողունակությամբ սարքի նախատիպը (3840 x 2160 պիկսել) ։ Նշված է, որ այն կարող է օգտատերերին տրամադրել «խելացի ապակի»։ Մշակողների մտահղացումով՝ նման հեռուստացույցը հեշտ կլինի ինտեգրել հյուրասենյակի պահարանին՝ որպես ապակյա պանել։

Կիրառման մյուս հնարավոր ոլորտներից են գովազդն ու մարկետինգը, օրինակ ցուցափեղկերի, սառնարանային խանութների վրա եւ այլն։ Առայժմ Panasonic-ը չի հայտնում նման սարքերի թողարկման ժամկետները։