Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատությունների վերջին` հիմնական ակորդը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կայացել է տոնական համերգ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` տոնական համերգին մասնակցում էին տարբեր երաժշտական համույթներ, անհատ կատարողներ` ՀՀ-ից, ԱՀ-ից եւ արտերկրից:

Համերգին հանդես է եկել նաեւ ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերը, իսկ նրա «Իմ Արցախ» երգի պրեմիերան ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից:  Հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսի մոտ իշխում էր տոնական տրամադրություն: Համերգն ավարտվել է ավանդական դարձած շքեղ հրավառությամբ: Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված համերգներ ու հրավառություն է եղել նաեւ Արցախի շրջկենտրոններում: