Իրանը փորձարկել է «Բավար 373» հակահրթիռային համալիրը, գրում է Figaro-ն։ Հզորությամբ այն համադրելի է ռուսական Ս-300 հրթիռների հետ։  Իրանական բանակ այն կմատակարարեն 2018-ի մարտին, նշում է թերթը։

«Այդ համակարգն ամբողջովին արտադրվել է Իրանում, ու դրա որոշ բաղադրիչներ տարբերվում են Ս-300-ից», -հայտնում է իրանական բանակի գեներալ Ֆարզադ Էսմայիլը։ Զուգահեռաբար, հավելեց նա, իրանցիները շարունակում են օգտագործել նաեւ ռուսական Ս-300-ը։

Իրանը սկսել է  սեփական հրթիռային համակարգեր ստեղծել, երբ 2010-ին Ռուսաստանը դադարեցրել է այդ սպառազինումների մատակարարումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում։