ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի վրա հարձակումը՝ Փհենյանի միջուկային փորձարկումներին ի պատասխան, հայտնում է Washington Post-ը։
Եկեղեցական պատարագից դուրս գալուց հետո նրան հարցրել են, արդյոք նա մտադիր է քննարկել Հյուսիսային Կորեայի վրա հարձակումը, ինչին Թրամփը պատասխանել է «Կտեսնենք»։
Այսօրվա երկու թվիթներում Թրամփը գրել էր «Հյուսիսային Կորեայի հայտարարություններն ու գործողությունները թշնամական ու վտանգավոր են մնում ԱՄՆ-ի համար։ Հյուսիսային Կորեան ավազակային պետություն է, որը մեծ սպառնալիք է դարձել Չինաստանի համար, որը ձգտում է օգնել, բայց արդյունքի չի հասնում»։
«Հարավային Կորեան համոզվում է, որ Հյուսիսային Կորեայի հետ հաշտեցմանն ուղղված իր խոսակցություններն արդյունավետ չեն։ Նրանք միայն մեկ բան են հասկանում»։
«ԱՄՆ-ն, մյուս տարբերակների հետ միասին, քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ առեւտուր անող ցանկացած երկրի հետ առեւտուրը դադարեցնելու հնարավորությունը»։
Թրամփը տարբերակները կքննարկի պնախարար Ջիմ Մաթիսի, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի ու այլ պաշտոնատար անձանց հետ։ Արդեն այսօր Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն առաջարկել է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։




























