Անվտանգության ուժերն Իրանում ձերբակալել են ահաբեկչություներ իրականացնելու համար դասընթացներ անցած մի խմբավորման։ Այս մասին հայտնել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դովլաթաբաթին։
Նրա խոսքով, ահաբեկչական ցանցի ձերբակալված անդամները ուսուցում են անցել հարեւան երկրներից մեկում, հայտնում է FARS գործակալությունը։
«Չնայած նրան, որ գիտնական-միջուկաբանների դեմ ահաբեկչություն իրականացրած մարդիկ չեն ձերբակալվել, սակայն ձերբակալվածների ցուցմունքներում այս մասով որոշ բան կարծես երեւում է»,- ասել է Դովլաթաբադին։
Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 29-ին հարձակվել էին երկու դասախոսների վրա։ Թեհրանում պայթեցվել էին նրանց ավտոմեքենաները։




























