Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում, ԼՂ խնդրի ռազմական լուծման բացառման վերաբերյալ, եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ու Ֆրանսիայի վարչապետի նույնաբովանդակ հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կիսում Բաքվի մոտեցումները ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարությունը չեզոքացրեց Լիսաբոնի գագաթաժողովի սվաղած դրույթները: «Ավելին, Աստանայի գագաթաժողովի հռչակագրում հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ հիմնարար է համարվում ինքնորոշման իրավունքը»,- նկատել է Շարմազանովը: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հստակ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի:



























