Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը ցույց տվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու  նրա ղեկավարած երկիրը միայնակ են եւ չեն օգտվում միջազգային հանրության աջակցությունից:

Խորհրդարանի ամբիոնից նման կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Ընդ որում, նա շեշտել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, թե Ադրբեջանը որեւէ բարոյական, քաղաքական իրավական իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի վրա, երկար մտորումների պատճառ է դարձել Բաքվի համար: