Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ դեկտեմբերի 7-ին քննարկվել է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի հաստատման օրինագիծը:

Նիստին քննարկվել են նաեւ «Х գագաթաժողովում թուրքալեզու պետությունների ղեկավարների հայտարարութան», եւ «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ռազմական համագործակցության խորհրդի ստեղծման» մասին օրինագծեր:

Trend գործակալության հաղորդմամբ, նիստին հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն ասել է, որ այդ փաստաթղթերը, որոնք ներկայացված են Խորհրդարանի հաստատմանը,  խոսում են Ադրբեջանի միջազային կապերի ընդլայման մասին:

Ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է սեպտեմբերի 6-ին` Ստամբուլում: