Ռուսաստանի ինտերնետ-օմբուդսմեն Դմիտրի Մարինիչեւը մեկնաբանել է անվարձահատույց կերպով Facebook.ru դոմենը հանձնելու մասին Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոնին Facebook ընկերության ներկայացրած պահանջը, հաղորդում է RT-ն։
«Պետք է մանրամասնորեն պարզաբանել իրավիճակը։ Դոմենը կարող էր նախապես գրանցվել ընկերության սեփական կարիքներ համար (Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն)՝ մինչեւ Facebook ընկերության ի հայտ գալը։ Ուստի դոմենն օգտագործելը տեսականորեն կարող էր լեգիտիմ լինել։ Բայց եթե այժմ Facebook-ը բավական ագրեսիվորեն հայտարարում է դոմենի սովորական անցման մասին, ապա շատ հնարավոր է, որ նրանց իրավաբաններն ուսումնասիրել են իրավիճակն ու հասկանում են իրենց կազմակերպության իրավական պաշտպանվածությունը»,-ասել է Մարինիչեւը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում հնարավոր է դատ, որտեղ ընկերություններից մեկը կպարտվի, հնարավոր է նաեւ մինչդատական պայմանավորվածությամբ դոմենը գնելը կամ այն անվարձահատույց փոխանցելը։



























