Հնդկաստանի արեւելքում՝ Վարանասի առափնյա քաղաքում պայթյուն է որոտացել, որի արդյունքում վնասվածքներ է ստացել 7 մարդ, այդ թվում մեկ օտարերկրացի:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուտտար-Պրադեշ նահանգի ոստիկանության պետի տեղակալ Բրիջ Լալին:
Ավելի վաղ Headlines Today հեռուստաալիքը հայտնել էր 41 վիրավորների եւ չորս զոհերի մասին:
Պայթյունը որոտացել էր առափյնա Դաշաշվամետհում, որտեղ երեկոյան բազմաթիվ զբոսաշրջիկներ են հավաքվում, այդ թվում՝ օտարերկրացիներ, ժամը 18:30-ի սահմաններում:
Չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:




























