Արցախի Հանրապետության Զինված ուժերը նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում նկատելի հաջողություններ են գրանցել։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

Միաժամանակ Առուստամյանը նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահի եւ  Կառավարության հատկացրած արտաբյուջետային միջոցների հաշվին Արցախում լրջորեն սկսել է զարգանալ ռազմարդյունաբերությունը։ «Ես, իրոք, չեմ կարող բարձրաձայնել, թե սպառազինությունների ինչ տեսակներ ունենք մենք այս պահին, սակայն կասեմ, որ դրանք բավականին լուրջ զինատեսակներ են, որոնք արտադրվում են մեզ մոտ»,– պարզաբանել է գնդապետը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն վաղուց են ընթանում, սակայն նման սպառազինությունների նմուշները համեմատաբար վերջերս են ստացվել։