Արհեստական ինտելեկտի գերազանցության համար ազգային մակարդակի վրա մրցակցությունն է ամենայն հավանականությամբ դառնալու Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառը։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ձեռներեց Իլոն Մասկը։
Այսպիսով, նա մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ «աշխարհի տիրակալ» ապագայում կդառնա այն երկիրը, որը լավագույնը կլինի արհեստական ինտելեկտ ստեղծելու հարցում։




























