Apple ընկերությունը համալրել է հնացած սարքերի ցանկը։ Կորպորացիան դադարել է սպասարկել iPod Nano 6 եւ iPod Shuffle նվագարկիչները, հայտնում է ՌԳ-ն։

iPod Nano 6-ը ներկայացվել է 2010 –ին, իսկ հետո՝ 2012-ին, հանվել է վաճառքից։ Սարքի տեխնիկական աջակցությունը շարունակվել է եւս հինգ տարի, որից հետո գաջետի համար օրիգինալ մանրակների մատակարարումը դադարեցվել է։ Առանց դիսփլեյի iPod Shuffle թվային նվագարկիչը թողարկվել է 2005-ին, իսկ վերջին թարմացումը ստացել է 2010-ին։

Իսկ հիմա iPod Nano 6-ն ու iPod Shuffle-ն այլեւս հնարավոր չի լինի վերանորոգել Apple-ի հավաստագրված ու պաշտոնական սպասարկման կենտրոններում։